Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նոր երթուղու ձևավորումը թույլ է տալիս ԱՄՆ-ին դիրքավորվելու Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկայում

Նոր երթուղու ձևավորումը թույլ է տալիս ԱՄՆ-ին դիրքավորվելու Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկայում
11.08.2025 | 14:39

Մի պահ պատկերացնենք, որ «Թրամփի երթուղին» իսկապես ուղղված է բացառապես տնտեսական հաղորդակցությունների ակտիվացմանը, և միաժամանակ փորձենք դուրս գալ ներռեգիոնալ տիրույթից՝ դիտարկելով հարցն ավելի լայն՝ աշխարհակարգային տեսանկյունից:

Նոր երթուղու ձևավորումը թույլ է տալիս ԱՄՆ-ին դիրքավորվելու Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկայում՝ վերահսկելով դրա ներքո իրականացվող հաղորդակցությունները, ներառյալ՝ ածխաջրածինների հոսքերը դեպի Եվրոպա: Մեկ անգամ չէ, որ գրել եմ ԱՄՆ-ի ուղիղ շահերի մասին եվրոպական էներգետիկ շուկայում:

Իր հերթին, Եվրոպա-Կովկաս-Ասիա առանցքում ԱՄՆ-ի ներկայությունը անհրաժեշտ է դիտարկել ամերիկյան ստրատեգների կողմից առաջ մղվող G2 աշխարհակարգային մոդելի ներքո: Վերջինս ենթադրում է միջազգային հարաբերությունների այնպիսի համակարգ, որը, ինչպես «սառը պատերազմի» տարիներին, կունենա երկու բևեռ, սակայն այս անգամ, ԽՍՀՄ-ի փոխարեն, ԱՄՆ-ին հակակշռելու է Չինաստանը:

Եվ քանի որ Չիանստանի աշխարհաքաղաքական առաջխաղացման հիմնական «կրող կոնստրուկցիան» «Գոտի և ճանապարհն» է, հասկանալի է, թե ինչու է Վաշինգտոնն այսքան շահագրգռված չինական նախաձեռնության մաս կազմող «Միջին միջանցքում» ներկայություն ապահովելու մեջ:

Ուստի, «Թրամփի երթուղու» տնտեսական նպատակադրումը խիստ կասկածելի է ու մերկապարանոցային: Այն որևէ առումով չի կարող տարածաշրջանի առևտրային կապերի զարգացման համար նեցուկ ծառայել մի պարզ պատճառով՝ Պեկինը հնարավորինս խուսափելու է իր գեոռազմավարական հակառակորդի՝ Վաշիգտոնի կողմից վերահսկվող հաղորդակցությամբ բեռնափոխադրումներ իրականացնել:

Հեռանկարում, ռուս-ուկրաինական հակամարտության լուծման պարագայում, կարող է նոր լիցք ստանալ Չինաստան-Ռուսաստան-Եվրոպա լոգիստիկան, որն այսօր էլ բավականին դրական դինամիկա ունի: Այսպես, 2024-ին Չինաստան-Ղազախստան-Բելառուս-Եվրոպա երկաթուղային կապով բեռնափոխադրումները նախորդ տարվա համեմատ աճել են երկու անգամ՝ հասնելով 412 հազ. TEU (20-ֆուտանոց էկվիվալենտ):

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ